«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվեց։
Կառավարության ընդունած օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը բանկին փոխանցելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում այն չստանալու հիմքով ՀՀ պետական բյուջե վերադարձնելու դեպքում այն վճարվում է, եթե ծնողը կրկին դիմում է նպաստի գումարը ՀՀ պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում:
Այն երեխաները, որոնց ծննդյան վկայականներում հոր մասին տեղեկատվությունը լրացված է եղել մոր հայտարարության հիման վրա, նոր ծնված իրենց քույրերի կամ եղբայրների կարգաթիվը որոշելիս հաշվի առնվել չեն կարող։ Առկա խնդրի առաջարկվող լուծումը հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ: Կարգավորման առարկան նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջվող տեղեկատվությունն առկա չէ ՔԿԱԳ մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազայում։