IMDb-ի, «ԿինոՊոիսկ»-ի վարկանիշների և Armenia Today-ի ընթերցողների արձագանքների հիման վրա կազմվել է ամանորյա արձակուրդներին դիտելու համար առաջարկվող մուլտֆիլմի ցանկը:
««Մահացու ճակատամարտի» լեգենդները. Կարիճի վրեժը» մուլտֆիլմը պատմում է մի մրցաշարի մասին, որը կազմակերպում է չար կախարդը։ Լինելով աշխարհի ամենահզոր մարդը՝ նա ոչնչացնում է մոլորակները։ Նա մրցաշար է կազմակերպում, որտեղ ցանկացած զինվոր հաղթանակից հետո հնարավորություն է ստանում պաշտպանել իր հայրենիքը ոչնչացումից։ Շատերն են ցանկանում մասնակցել այս մրցույթին, հույս ունենալով հասնել եզրափակիչ։ Գլխավոր դերում Կարիճ մականունով մարտիկն է, որը կորցրել է ամեն ինչ, նաև՝ ընտանիքը և ձգտում է վրեժխնդիր լինել մարդասպանից։ Դա միակ ճանապարհն է՝ հանդիպելու թշնամուն՝ Սաբ-Զիրո-ին։
IMDb վարկանիշը – 7,4
Վարկանիշ կինոպոիսկում -7,1
««Արդարության մութ Լիգա» Ապոկալիպսի պատերազմը»․ Երբ բռնակալ Դարկսայդը ներխուժում է Երկիր մոլորակ, միայն արդարադատության լիգան կարող է փրկել մոլորակը ոչնչացումից։ Ամենաուժեղ հերոսները հավաքվում են, որպեսզի մասնակցեն վերջին մարտին, սակայն, պարտվում են։ Այժմ նրանք ստիպված են ապրել Դարկսայդի լծի տակ։
IMDb վարկանիշը – 7,8
Վարկանիշ կինոպոիսկում -7,2
«Ֆինեսն ու Ֆերբը․ Քենդիսը տիեզերքի դեմ». Այն լիամետրաժ կատակերգություն է երկու խիզախ խորթ եղբայրների և նրանց անսովոր ընտանի կենդանու՝ բադակտուցի արկածների մասին, որը նկարահանվել է հայտնի հեռուստաշոուի հիման վրա, որը վարում է երկակի գործակալի գաղտնի կյանք: Այս անգամ գյուտարար եղբայրները պետք է փրկեն իրենց քրոջը, որին ցանկանում են առևանգել չար օտարերկրացիները։
IMDb վարկանիշը – 7,2
Վարկանիշ կինոպոիսկում -7,0
«Սուպերմենը․ Կարմիր որդին»․ Հետպատերազմյան Խորհրդային Միությունում գյուղի տղաները արթնանում են անհավանական ունակություններով, որոնց նրանց ընկերուհին համոզում է օգտագործել հանուն խորհրդային ժողովրդի բարօրության: Մի քանի տարի անց Սուպերմենը դառնում է ԽՍՀՄ-ի անպարտելիության խորհրդանիշը և Ստալինի գլխավոր հաղթաթուղթը՝ ԱՄՆ-ի հետ սպառազինությունների մրցավազքում: Սուպերմենը փրկում է Մետրոպոլիսը, երբ նրա վրա արբանյակ է ընկնում։ Նա այդ ժամանակ ծանոթանում է լրագրող Լոիս Լեյնին, որը բացում է Սուպերմենի աչքերը, և նա սկսում է նկատել Սովետական Միությունում իրականացվող բռնաճնշումները: Իմանալով հարկադիր աշխատանքի մասին ցնցող ճշմարտությունը՝ Սուպերմենը ոչնչացնում է Ստալինին և ինքն է ղեկավարում երկիրը։ Իսկ այդ ժամանակ Լոիս Լեյնի ամուսինը ՝ միլիոնատեր Լեքս Լյութորը արբանյակից ԴՆԹ-ի նմուշների հիման վրա ստեղծում է իր սուպերհերոսը։
IMDb վարկանիշը – 6,3
Վարկանիշ կինոպոիսկում -5,6