Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռի մոտ՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ ոտնձգությունները։ Նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժերի մի շարք ներկայացուցիչներ:
Նշենք, որ երեկ հայտարարվել էր Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու և այդ նպատակով բողոքի ցույց իրականացնելու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարեվերջյան Սուրբ Պատարագը խոչընդոտելու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ հրապարակային կոչեր էին հնչել: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն այդ հայտարարությունների առնչությամբ հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով Ս. Պատարագին պահպանել հանդարտություն և հանգստություն: Ի վերջո, տարեվերջյան Ս. Պատարագի արարողությունն անցավ խաղաղ մթնոլորտում: Ինչպես այսօր, այնպես էլ տարեվերջյան Սուրբ Պատարագին քաղաքացիները կանգնեցին եկեղեցու կողքին՝ իրենց աջակցությունը հայտնելով Վեհափառին ու կանխելով նշված հայտարարություններից բխող հնարավոր բոլոր գործողությունները: