Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, թե, իբրև, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքից հայ զինվոր է առևանգվել։ Armenia Today-ը լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանի հետ, որը հերքեց այն, իսկ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է անպատասխան թողնել մեր զանգերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։ Հանձնվել են ու հաձնման վտանգի տակ հայտնվել նաև մի շարք սյունիքյան համայնքներ: