Սիրանուշ Գյուրջինյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին Facebook-յան գրառմամբ հայտնել է Ս. Գյուրջինյանը։
«Այսուհետ դադարում եմ կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. դիմումս ստորագրվել է։ Վերջին տասն ամիսների ընթացքում նախարարության հեղինակության ու իրականացվող ծրագրերի հանրայնացման աշխատանքներն արվել են՝ զուգորդվելով ինստիտուցիոնալ ներքին համակարգի ձեւավորման գործընթացներով։ Արդյունքում մենք ունենք թե՛ տեղեկատվության ձեւավորման, թե՛ տարածման աշխատող աղբյուրներ»- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով նախարարության ողջ անձնակազմին համատեղ աշխատանքի համար։