Ադրբեջանական կողմը հայտնել է Հադրութի շրջանում 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի 62 քաղաքացիների գերեվարման մասին:
Այդ մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նամակում՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին։
«Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել են դիվերսիոն խմբի անդամներ, որոնք Հայաստանի 62 քաղաքացիներ են»,-ասվել է նամակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան էին տեղափոխվել մեր 44 հայրենակիցներ։ Նրանցից 4 զինծառայողներն ու 2 քաղաքացիական անձինք գերեվարվել էին մինչ Արցախյան պատերազմը, իսկ 26 զինծառայողներն ու 12 քաղաքացիական անձինք՝ պատերազմի ընթացքում և պատերազմի դադարից հետո։