ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտից Գյումրիում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ միասին հանդիպումներ են ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո:
«Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր»,-ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ դեկտեմբերին մի քանի ժամ տևած մարտերից հետո հակառակորդին հաջողվել էր գրավել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 62 գերեվարված։