Նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետ։
Համապատասխան որոշումները ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ուլիխանյանին ազատելով ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակելով ՊՎԾ պետ։
Նշենք, որ օրեր առաջ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել սեփական դիմումի համաձայն ազատվել Ծառայության ղեկավարի պաշտոնից։