Արշակունյաց պողոտայից քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթը:
Ավտոերթը կավարտվի Հանրապետության հրապարակում: Նշենք, որ նրանք ակցիայի մասնակիցներն իրենց մեքենաներին են փակցրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ դավաճան գրառմամբ: Ավտոերթն ուղեկցվում է ազդանշաններով:
Հավելենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: