Սոթքի հանքը մասնակի գործում է, թե՛ աշխատակիցների, թե՛ բնակչների անվտանգությունն ապահովվում է, և անվտանգության առումով դեռ որևէ խնդիր չի եղել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից:
«Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ այդ հատվածում գծանշումներն ավարտվել են, թե ոչ, սակայն իմ տեղեկություններով՝ դեռ չեն ավարտվել և դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա: Հիմա դեռ ոչինչ հստակ չէ և ճշգրտումներից հետո պարզ կլինի, թե որ հատվածը կանցնի թշնամու տիրապետության տակ և որը կմնա մեր հսկողության ներքո: Կարող է ոչինչ էլ չանցնի, կամ կարող է նաև հակառակ պատկերն էլ լինի, հստակ ոչինչ դեռ չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացից պարզ դարձավ, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի ադրբեջանական կողմին: Սահմանազատումները տեղի են ունեցել GPS-ի միջոցով: