Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրիի Նռնաձոր գյուղի տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։
«Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ այդ տարածքում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։