Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպք է գրանցվել, հայտնել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը:
Նա հայտնել է, որ ցրտահարվածը միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70-ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն է: Թումասյանը հավելել է, որ գրանցվել է ցրտահարությունից մահացության այս տարվա իրեն հայտնի առաջին դեպքը:
«Մանրամասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել: Ինչևիցե, տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հողարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար», – հայտնել է Թումասյանը:
Նշենք, որ ԱԻՆ-ից հայտնել են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։