Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով, այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։