Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում։ Նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացնելով տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։
Այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախքան հաշվետվությունների ներկայացումը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Ռոմանոս Պետրոսյանը և գործընկերներին հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները պետք է ավանդույթ դարձնել և տարվա մեջ առնվազն կիսամյակը մեկ հանդիպել՝ անել կատարված աշխատանքի ամփոփում, հիմնական ուղղությունների ներկայացում, ինչու ոչ, այս ոչ ֆորմալ հարթակն օգտագործել շրջակա միջավայրի կառավարումն ավելի օգտավետ դարձնելու և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանելու համար։
ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են տարվա ընթացքում կատարված աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները և առաջիկա ծրագրերը։
Նախարարն արդյունավետ է գնահատել հանդիպման այս ֆորմատը, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կքննարկեն այսօր նախանշած ծրագրերի արդեն ընթացիկ փուլերը»,-ասված է հաղորդագրության մեջ։