ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից՝ Covid 19 բացասական թեստով։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված կարանտին հայտարարելուց հետո ՀՀ քաղաքացիների ելքն ու մուտքը երկիր արգելված էր։ Իսկ Ռուսաստան կարող էին մեկնել միմիայն այդ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք։ Կային բազմաթիվ հայեր, որոնք եկել էին Հայաստան և չէին կարողանում ետ վերադառնալ և միանալ իրենց ընտանիքներին, քանի որ չունեին Ռուսաստանի քաղաքացիություն։ Նրանք ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, սակայն, ապրդյուն։