«Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը քննարկվել է ԵԽԽՎ օրակարգի նախագծի քննարման շրջանակներում։ ԵԽԽՎ երկու խոշոր խոհրդարանական խնբերը անդրադարձել են այդ հարցին։ Հարցը քննարկվում է ոչ միայն լիագումար նիստում, այլև կոմիտեների նիստում՝ այդ թվում իրավական հարցերով կոմիտեի նիստում։ Այդ բոլոր բարձրաձայնումների ժամանակ էլ քննարկվում է Ադրբեջանում գտնվող ռազագերիների հարցը»,-այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուիչ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ հարցը հայկական պատվիրակության օրակարգում է, և քննարկվում է ամենուրեք։
Վարդանյանը չհամաձայնեց ընդդիմախոսների այն պնդումների հետ, որ հայկական պատվիարկությունն անպատրաստ է մեկնել Ստրասբուրգ, նշելով, որ իրենց հաջողվել է քննարկումները հասցնել տարբեր քաղաքական խմբերի։
Նա հավելեց, որ ԵԽԽՎ-ում պատվիրակաւոթյան ձևավորումից հետո ԱԳՆ-ի հետ աշխատանքի համակարգումը տարվում է ամենօրյա ռեժիմով, և հակասություններ, ոչ անհրաժեշտ մակարդակի համագործակցության մասին խոսք տանելը ճիշտ չէ։
«Գերիների և պահվող անձանց վերադարձից զատ պետք է անդրադառնալ և՛ Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին, և՛ վարձկանների դերակատարությանը։ Պետք է վեր հանել այն միջազգային հանցագործությունները, որ կատարվել են Ադրբեջանի կողմից։ Իմ ելույթում ես անդրադաձել եմ այն հարցին, որ ի դեմս Ադրբեջանի գործ ունենք նացիստական պետության հետ»,-ընդգծել է Վարդանյանը։