ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Մանրամասնում են, որ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է, և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից գտնվում էր կարանտինի մեջ։ Սերժ Սարգսյանը վարակի պատճառով չի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։