Փետրվարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր չվերթներ կիրականացվեն 12 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը:
Նշվում է, որ Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել փետրվարի 1-ից վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով:
Դեպի Երևան կիրականացվի շաբաթական երկու չվերթ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։ Չվերթները չեն կայանա միայն փետրվարի 3-ին և 7-ին։ Փոխարենը լրացուցիչ չվերթ կնշանակվի փետրվարի 5-ին։