Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 5.349.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 670.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 22 դեպքով հաշվարկվել է 4.162.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 130.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 1.187.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 540.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։