Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում։
Օրենքի նախագծի համաձայն՝ հաշմանդամություն ունեցողների հասարակությանն ինտեգրվելու նորմերը կհամապատասխանեցվեն ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջներին, որը Հայաստանի կողմից վավերացվել է 2010 թվականին։ Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Այժմ հաշմանդամների իրավունքները կարգավորվում են 1993 թվականին հավատարմագրված նորմերով, որոնք չեն համապատասխանում սոցիալական ներառման միջազգային նորմերին»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ մեկ այլ նախագծով կգնահատվի անձի ֆունկցիոնալությունը։ Սա բոլորովին նոր օրենք է, որի էությունը հաշմանդամության սահմանման մոդելից ֆունկցիոնալության գնահատման մոդելի անցնելն է։
Նախագծով, ըստ նախարարի, նախատեսվում է հաշմանդամության երեք խմբերի փոխարեն սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը։