Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: Քվորում կար, քանի որ նիստին ներկա է ավագանու 35 անդամ: Օրակարգում ընդգրկված է երեք հարց:
Երևանի ավագանին կընդունի մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Օրակարգում ընդգրկված է նաև Երևանի 2021 թվականի եկամուտների մասում վարչական բյուջեի ֆոնդից ֆոնդային բյուջեի կատարվող հատկացումների մուտքերը նվազեցնելու մասին նախագիծը, որի արդյունքում 2021 թվականի բյուջեի ընդամենը եկամտային մասը կմնա անփոփոխ:
Ի դեպ, քանի որ խոսվեց տրանսպորտի մասին, Հայկ Մարությանը հայտնեց, որ նոր ավտոբուսային ցանցով նախատեսված է 850 ավտոբուս, որից 450-ը պետք է լինի 7.5-8.5 մ-ոց, իսկ մնացածը՝ 12 և 18 մ-ոց: Այս պահին, նրա խոսքով, հաստատում են 161 հատ 8.5 մ-ոց ավտոբուսների գնումը, որը բավական երկար ու բարդ աշխատանքի արդյունք է: Քաղաքապետը հավաստիացրեց, որ տրանսպորտային ցանցի համալրումը շարունակական է լինելու: Նա նշեց, որ նոր ավտոբուսներից 7.5-8.5 մ-ոց ավտոբուսները չինական արտադրության են, որոնք որակով չեն զիջում եվրոպական արտադրության ավտոբուսներին, նաև ձեռք են բերվել բավական լավ գնով: