Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
«Պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և դրա մասին կտեղեկացնենք հանրությանը»,-հայտնել են քաղաքապետարանից: