Դեպի Երևան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական մասը ըստ պլանավորվածի, ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 16-ին կա մեկ ուշացում Շարժայից, որը դեռ չի եկել: Մեկ չեղարկում էլ կա Մոսկվայից: Թռիչքը պետք է իրականացներ «Ուրալ» ավիաընկերությունը: Պատճառը դեռ հայտնի չէ: