ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում վերացրեց ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը:
Նախագծի ընդունմամբ ազատությունից զրկված անձինք հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:
Հիշեցնենք, որ արգելքի մասին բարձրաձայնել են կալանավորվածների հարազատները, իսկ պատգամավորները դիմել են Արդարադատության նախարարին։ Մասնավորապես, փետրվարի 2-ին նախարարին է դիմել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատճառաբանելով որ սա կարող է ազդել դատապարտյալի բարոյահոգեբանական վիճակի, վերասոցիալիզացիայի վրա, ինչպես նաև նման վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես դաժան վերաբերմունք ազատազրկված անձի նկատմամբ։