«Մի շիշ օղի հասցրեք կառավարական ամառանոցի պարսպի մոտ, նկարեք ու տեղադրեք սոցիալական ցանցերում #աջակցությունանբարոյականին հեշթեգով»: Այսօր նման գրառում էր արել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Ավելի ուշ Հայկ Մամիջանյանը նոր գրառում է արել, որում, մասնավորապես, ասված է.
«Ոստիկանները բառիս բուն իմաստով հարձակվում են ֆլեշմոբի մասնակիցների վրա. #աջակցությունանբարոյականին ֆլեշմոբի շրջանակներում կառավարական ամառանոցի մոտ ՓՈՂՈՑՈՒՄ օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամների»: