Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կառավարության երկու մուտքերը շրջափակած ընդդիմադիր ուժերը փորձում էին խոչընդոտել վարչապետի մուտքն աշխատավայր: Ոստիկանները, սակայն, շրջափակել էին Կառավարական թիվ 3 շենքի մուտքերը՝ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում, հաջողվել էր մուտք գործել Կառավարության շենք։
Բողոքի գործողությունների վերաբերյալ հերթական ահազանգն է ներկայացվել։ Մասնավորապես, ՀՅԴ-ական տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել է․
«ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է ոստիկանների գործողությունների հետևանքով: Նա հայրենադարձ է: Ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց»։
Հիշեցնենք նաև, որ ոստիկանական գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։