Ասկերանում այսօր տեղի է ունեցել սումգայիթյան ջարդերը դատապարտող և զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հավաքվածները նախ ծաղիկներ են խոնարհել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար ֊ հուշարձանին, ապա ոճրագործությունը դատապարտող ելույթներով հանդես են եկել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որից հետո Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, աշխատակազմի պատասխանատուներ, քաղաքի բնակիչներ, հյուրեր։