Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 62 տարեկան։
Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։
Սպարապետը՝ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի և վեց այլ պատգամավորների ու մեկ նախարարի հետ սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։
Armenia Today-ը փորձեց քաղաքացիներից պարզել՝ թե ինչպե՞ս են գնահատում Վազգեն Սարգսյանի դերը Հայոց բանակի ստեղծման գործում։ Փորձեցինք նաև քաղաքացիների կարծիքը լսել հետևյալ հարցի շուրջ․ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, մենք կպարտվեի՞նք պատերազմում։
Մանրամասները՝ տեսանյութում․