ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-յան իր էջում գրել է․
«3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար:
Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում, որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը, ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա։
Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղին։
Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև` շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում: Ծրագրի դոնորն է գերմանական KfW բանկը»։