Հիդրոօդերևութաբանության ազգային կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Այսպիսով, մարտի 9-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 7-ին ցերեկը և 8-ին տեղումներ կլինեն հանրապետության շրջանների մեծ մասում, լեռնային շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 6-ին, 7-ի գիշերը, մարտի 9-ի և 10-ի ցերեկը կանխատեսվում է պարզ եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 6-ին, մարտի 7-ի գիշերը, 9-ին և 10-ին սպասվում է պարզ եղանակ, 7-ին երեկոյան ժամերին և 8-ին սպասվում են տեղումներ: