Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրան: Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը:
«Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մի ճիվաղ թուրք դանակը ձեռքին մտել է վրան, վրանում նրան զինաթափել են և կարող եք կռահել, թե ի՞նչ քայլերի է դիմել հողատուի ոստիկանությունը։
Դե, իհարկե, դանակով զինված թուրքին ուղեկցել են դեպի ապահով վայր, իսկ զինաթափող հային բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում: Պողոտայի մի մասը շարունակում է փակ մնալ: Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել Բաղրամյան պողոտայում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:
Մանրամասները՝ Նարեկ Մուտաֆյանի հրապարակած տեսանյութում: