Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը։
Գորիսի համայնքապետարանը հայտնում է, որ այս առիթով այսօր բնակավայրում մշակութային միջոցառումներ են, հյուրասիրություն` ավանդական ուտելիքներով ներկայանում են խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը։
Նշենք, որ Հայաստանում ամենաբարձր դրոշն առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդն արդեն ծածանվում է Շուռնուխում։
Մանրամասները՝ տեսանյութում