Մարտի 23-ը օդերևութաբանի համաշխարհային օրն է։ Այս առիթով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան»։