Անհայտ անձինք այսօր կոտրել են մարաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝ ձեռքը և ոտքերը (պղինձ)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը ահազանգել է ոստիկանություն։
Լրագորղի արձանը բացվել է 2014 թ․ «Կառլեն և Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը, մարմնավորում ազատ խոսքի կրողների իրական պատմությունը՝ սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից։