Թվով 10 «Hyundai County» մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար: Այս մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն:
Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- հայտնել է հիմնադրամը: