Կառավարության այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում ընդունվեց Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշոմը, որի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կողմից:
Աղբահանության համակարգի ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ։
Այն նպատակաուղղված կլինի բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբաթափության բացասական և վտանգավոր ներգործությունը նվազեցնելուն ու չեզոքացնելուն, միևնույն ժամանակ թափոնների առավելագույնս օգտագործմանը՝ որպես երկրորդային ռեսուրս: