Կառավարության այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում ընդունվեց անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսնու՝ 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հարցը։
Այս պահի դրությամբ աջակցությունից օգտվել է 1373 ուսանող։ Ֆինանսավորումը պարբերաբար կավելացվի այնքանով, որ բոլոր 7000 շահառուներն օգտվեն 1 կիսամյակի վարձը ստանալու իրավունքից։
«Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է 2840 շահառուի ուսման վարձի փոխհատուցում, և սա հաշվառված է մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածի համար։
Փետրվարի 10-ից մինչ օրս ցուցակագրվել է ևս 1905 շահառու, որոնց համար նախատեսված է 408 միլիոն դրամ»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախագծի ընդունման արդյունքում, ընդհանուր առմամբ, փոխհատուցում կստանա 4213 ուսանող, որոնց փոխհատուցման չափը կկազմի 895 400, 5 հազ․ դրամ: