ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրառում է արել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին և մտերիմներին, նրա ընկերներին և զինակիցներին: Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու մասին հիշատակը»։
Հիշեցնենք, որ երեկ կյանքից հեռացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։