Երևանում այսօր կստեղծվի «Հիշատակի պարտեզ»՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի հերոսների:
Ակցիան սկսվել էր մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին դուրս եկավ միջազգային հարթակ: Դրան միացավ Ղրղզստանը, որը էստաֆետը փոխանցեց Հայաստանին:
Ակցիայի նպատակն է տնկել 27 միլիոն ծառ` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված 27 միլիոնից յուրաքանչյուրին, ստեղծել «կանաչ հուշարձաններ» Հայրենական մեծ պատերազմի հերոսների համար:
Այսօր Հաղթանակի զբոսայգում տնկվելու է 100 կեչի և արոսենի:
Միջոցառմանը մասնակցում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Աննա Ստեփանյանը՝ լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ազգականը:
Երևանից հետո ակցիային կմիանան Հայաստանի այլ մարզեր: