Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Արմեն Սարգսյանին ուղղված ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Զատկի կապակցությամբ: Աստծո Որդու փրկող զոհաբերությունը, նրա անսահման սերն ու ողորմածությունը մեզ ուժ են տալիս մերօրյա չարչարանքներն ու ճգնաժամերը հաղթահարելու համար: Պատասխանատու ծառայության համար Հարություն առած Քրիստոս Փրկիչն իր առատաձեռն օգնությունը կտա ձեզ՝ ի շահ ձեր երկրի և ժողովրդի: Աղոթում եմ, որ շուտափույթ խաղաղություն և համերաշխություն տիրի իմ սիրելի Հայաստանի սրտում»:
Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Զատիկի պայծառ տոնի առթիվ: Ձեզ առողջություն եմ մաղթում: Նաև մաղթում եմ Աստծո օգնություն՝ բոլոր բարի գործերում ու ձեռնարկներում: Աղոթում եմ, որ շուտափույթ խաղաղություն և համերաշխություն տիրի իմ սիրելի Հայաստանի սրտում»: