Հայաստանից ռուսական բուհերի ուսանողները կարող են վերադառնալ Ռուսաստան՝ ուսումը շարունակելու: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության կայքում:
Ըստ զեկույցի, այժմ Ռուսաստան կարող են մուտք գործել օտարերկրյա ուսանողներ, ասպիրանտներ, ռեզիդենտներ, նախապատրաստական ֆակուլտետների ուսանողներ Հայաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Վենեսուելայից, Վիետնամից, Գերմանիայից, Հունաստանից և մի շարք այլ երկրներից:
Բնականաբար, խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնց համար կորոնավիրուսով պայմանավորված Ռուսաստան մուտքի սահմանափակումներ չկան:
Նշվում է, որ ԿԳ նախարարությունը մշակել է օտարերկրյա ուսանողների Ռուսաստան վերադարձի կարգը և աշխատում է դրա իրականացման ուղղությամբ: Պատրաստվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մեթոդական նյութեր, կազմվել են հանձնարարականներ ուսանողների համար:
«Ներկայումս Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը ձևավորել է պետական կրթական հաստատությունների ցանկ, որոնք լիովին պատրաստ են ընդունել օտարերկրյա ուսանողների: