Ապրիլի 9-ին 100 տարեկանում մահացած Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Վինձորում. հաղորդվում է RT-ն՝ Բուքինգհեմյան պալատին հղում անելով:
Համաճարակի պատճառով արարողությունը կանցկացվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, բայց այն կհեռարձակվի բրիտանական հեռուստատեսությամբ:
Հրաժեշտի արարողությունից առաջ, որը տեղի կունենա Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում, երկրում կհայտարարվի մեկ րոպե լռության, գրում է Sky News- ը: