Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դարձավ հավերժի ճամփորդ: Լույսերի մեջ մնաս, իմ ավագ ընկեր»,-գրել է Հոխիկյանը:
Ըստ նրա՝ Արման Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:
Արման Նավասարդյանը ծնվել է 1939թ. ապրիլի 6-ին՝ Երևանում: Նա իր կյանքի ընթացքում աշխատանքային լայն գործունեություն է ծավալել: 1993-1995թթ. նա ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել: 1998-2001թթ. եղել է Լիբանանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը: 1994-1995թթ. եղել է Հունգարիայում ՀՀ Աատակարգ և լիազոր դեսպանը, 1993-1995թթ. Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: Նույն տարիներին համատեղության կարգով եղել է նաև «Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության» ՀՀ մշտական ներկայացուցիչը: