Armenia Today-ը մեկ տեսանյութում է հավաքել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանիքի ամենատպավորիչ կադրերը: Նվեր Ծառուկյանի հարսնացուն Արփի Ավետիսյանն է:
Երեկ տեղի ունեցած շքեղ հարսանիքին մասնակցել է շուրջ 1800 մարդ: Նորապսակների վրա կոնֆետները ոչ ավանդական ձևով են շաղ տվել: Կոնֆետները թափվել են ուղղաթիռից: Իր մեծությամբ աչքի է ընկել նաև հարսանեկան տորթը: Հարսանիքին երգել են ոչ միայն հայ, այլև ԱՄՆ-ից և Ռուսաստանից հրավիրված մի շարք աստղեր:
«Փարավոն» ռեստորանային համալիրը ծաղկող այգի է հիշեցրել: Հարսանիքի հրավառությունը տևել է ավելի քան մեկ ժամ: