Պատգամավոր Սոս Ավետիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին տեղեկացրեց, որ ապրիլի 3-ին Հետք պարբերականում Սիմոն Հովհաննիսյան անունով պատերազմի մասնակիցը բաց նամակ է գրել՝ ներկայացնելով այն դժվարությունները, որոնցով ինքն անցնում է՝ որպես վիրավոր պետպատվերի շրջանակում օգնություն ստանալու համար։ Վերջապես ինչպե՞ս կարող ենք կարգավորել, որ մեր հայրենակիցները ստիպված չլինեն բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնել։
Հարցին պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա նշեց, որ դեպքի մանրամասներին ծանոթ է, իսկ առհասարակ խնդիրներ առաջանում են, քանի որ գրանցումների հետ կապված հարցեր են լինում։ Նախարարը հայտնեց, որ 6000 վիրավորում ստացած անձ արդեն ստացել է օգնություն։