ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ 1-ին նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»: