Ցեղասպանագետ, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մոսկվաբնակ ճարտարապետ, ուրբանիստ Անդրեյ Իվանովի բացառիկ հետաքրքրություն ներկայացնող «ГюмрИ: вернакуляр черного туфа» աշխատության շնորհանդեսը։
Գիրքը լույս է տեսել ԳՅՈՒՄՐԻ 20/25 բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Գրքում ընդգրկված են պատմական Ալեքսանդրապոլի և Լենինականի պատմա-ճարտարապետական հուշարձանների և Գյումրի քաղաքի ուրույն ճարտարապետական նկարագիրը ներկայացնող հարյուրավոր լուսանկարներ։
Շնորհանդեսից հետո կարելի է ձեռք բերել գրքի օրինակները՝ հեղինակի ստորագրությամբ։