ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու որոշում է ստորագրել:
Նրանք 2021 թվականի ապրիլի 19-23-ը ներառյալ կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Մասնավորապես՝ ապրիլի 19-21-ը՝ Ռոստովում, ապրիլի 21-23-ը ներառյալ Մոսկվայում:
Պաշտոնյաները ՌԴ են մեկնում Ռոստովի հայ երիտասարդների միության հրավերով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրությանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի հրավերով իրավաբանների համաժողովին մասնակցելու և համայնքային տարբեր շրջանակների ներկայացուցիչների, երիտասարդական խմբերի և անհատների հետ հանդիպելու նպատակով: