ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է՝ Սևանում գտնվող էլեկտրական կայանում իրականացվող աշխատանքների պատճառով։
«Հարգելի՛ վարորդներ, հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր»,- ասված է հաղորդագրության մեջ։