Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հրաժեշտի արարողությունը մեկնրակել է. հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:
Արարողության ավարտին կհնչի «Հանգչիր սրբերի հետ Քրիստոսի, քո մահացած ծառայի հոգին …» ուղղափառ աղոթքը: Իշխանին հուղարկավորելու են Սուրբ Գեորգիի մատուռում ՝ Վինձորի ամրոցի տարածքում, բայց՝ ժամանակավորապես: Թագուհու մահից հետո Ֆիլիպի աճյունը կտեղափոխվն այնտեղ, ուր թաղված են թագուհու ծնողներն ու նրա կրտսեր քույրը, և որտեղ կթաղվի ինքը ՝ Եղիսաբեթ Երկրորդը:
Նշվում է, որ հուղարկավորության արարողությանը ներկա է շուրջ 30 մարդ:
Թագավորական ընտանիքը Էդինբուրգի դուքսի հուղարկավորության օրը տեսանյութ է տեղադրել սոցիալական ցանցերում, ուր կարելի է տեսնել արքայազնի լուսանկարներ ՝ սկսած մանուկ տարիքից մինչև կյանքի վերջին օրերը, ընտանիքի հետ և ռազմական պարտականությունները կատարելիս:
Հաղորդվում է, որ հուղարկավորության օրը Մեծ Բրիտանիայի 65 քաղաքներում աղավնիները կթռցվեն երկինք:
Արքայազն Ֆիլիպը վախճանվեց ապրիլի 9-ին՝ 99 տարեկանում ՝ հարյուրամյակից երկու ամիս առաջ:
Թագուհու ամուսնու մահից հետո Մեծ Բրիտանիայում հայտարարվեց ութօրյա ազգային սուգ: